Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Արցախի առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ վարակակիր քաղաքացին ժամանել է Հայաստանի Հանրապետությունից, սահմանային անցակետում նրանից նմուշառում է իրականացվել և ՊՇՌ հետազոտության արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսով վարակվածությունը:
Միաժամանակ նշվում է, որ ևս 1 մարդ էլ հաղթահարել է կորոնավարակը:
Այսպիսով, հուլիսի 13-ի դրությամբ հայկական երկրորդ հանրապետությունում կորանավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 148-ի, որից 120-ը առողջացած, հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Արցախում մեկուսացված է 86, փաստացի բուժում է ստանում 28 քաղաքացի: COVID-19 –ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել՝ առ այսօր իրականացված փորձանմուշների հետազոտությունների թիվը հասցնելով 2898-ի: