182 նոր դեպք, 232 ապաքինված, մահվան 8+1 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

182 նոր դեպք, 232 ապաքինված, մահվան 8+1 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-07-13 15:04 , Общество, 1273

182 նոր դեպք, 232 ապաքինված, մահվան 8+1 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 182-ով՝ հուլիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 32 151-ի, բուժվածներինը՝ 232-ով՝ դառնալով 19 865, արձանագրվել է մահվան ևս 8 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 573-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 183 է:

Ինչ վերաբերվում է 8 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.

«Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (տղամարդ), 59 (կին), 70 (կին), 80 (կին), 70 (կին), 81 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 530 մարդ: Նախորդ օրն իրականացվել 698 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 135 687-ի:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть