Նիդերլանդները 200 հազար եվրո կհատկացնի Հայաստանին բուժսարքավորումներ, այդ թվում՝ 3 հատ PCR թեսթավորման սարք ձեռք բերելու նպատակով - RadioVan.fm

Онлайн

Նիդերլանդները 200 հազար եվրո կհատկացնի Հայաստանին բուժսարքավորումներ, այդ թվում՝ 3 հատ PCR թեսթավորման սարք ձեռք բերելու նպատակով

2020-07-10 15:09 , Политика, 939

Նիդերլանդները 200 հազար եվրո կհատկացնի Հայաստանին բուժսարքավորումներ, այդ թվում՝ 3 հատ PCR թեսթավորման սարք ձեռք բերելու նպատակով

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ նախօրեին՝ հուլիսի 9-ին, Նիդեռլանդների Թագավորության արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության ստորագրված համաձայնագրի համաձայն՝ օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PCR թեսթավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն։

Նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հայաստանյան ընկերություններից արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք Հայաստան կառաքվեն մոտ ժամանակներս։

Лента

Рекомендуем посмотреть