Կորոնավիրուսային վարակի մեկական օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում և Մարտակերտում՝ յուրաքանչյուրում մեկ դեպքի հաստատմամբ: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ ևս 2 նոր դեպք գրանցվել է Ստեփանակերտի նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ:
Միաժամանակ, կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը:
Ընդհանուր առմամբ, հայկական երկրորդ հանրապետությունում առ այսօր կորոնավարակի 146 դեպք է արձանագրվել, որից 116-ը ապաքինված, մահվան ելքեր չեն արձանագրվել։
Արցախում այս պահին մեկուսացված է 77, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 30 քաղաքացի:
Նշվում է, որ հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակը՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է: Ընդհանուր առմամբ կատարվել է 2522 թեստավորում: