Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Միևնույն ժամանակ նշվում է, որ կորոնավիրուսով հիվանդ մեկ քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը:
Ընդհանուր առմամբ, հայկական երկրորդ հանրապետությունում առայսօր հաստատված դեպքերի քանակը 142-ի, որից 113-ը՝ ապաքինված։
Այս պահին մեկուսացված է 78, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է: Ընդհանուր առմամբ կատարվել է 2468 թեստավորում: