Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 535-ով՝ հուլիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 29 820-ի, բուժվածներինը՝ 520-ով՝ դառնալով 17 427, արձանագրվել է մահվան ևս 18 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 521-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են․
«Պացիենտները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Ըստ աղբյուրի՝ առ այսօր գրանցվել է ևս 164 մահ, երբ պացիենտները վարակված են եղել կորոնավիրուսով, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով։
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 708 մարդ: Նախորդ օրն իրականացվել է 2083 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 127 171-ի: