Երևանի որոշ փողոցներում հուլիսի 18-ից թույլատրելի արագությունը կնվազեցվի՝ սահմանելով 60 կմ/ժ - RadioVan.fm

Онлайн

Երևանի որոշ փողոցներում հուլիսի 18-ից թույլատրելի արագությունը կնվազեցվի՝ սահմանելով 60 կմ/ժ

2020-07-07 19:12 , Общество, 1574

Երևանի որոշ փողոցներում հուլիսի 18-ից թույլատրելի արագությունը կնվազեցվի՝ սահմանելով 60 կմ/ժ

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:

Ըստ ՀՀ ոստիկանության տարածած տեղեկատվության՝ այդ ճանապարհահատվածներն են՝

1. Իսակովի պողոտա

2. Թբիլիսյան խճուղի

3. Մոնթե Մելքոնյան փողոց

4. Աճառյան փողոց

5. Դավիթ-Բեկի փողոց

6. Մյասնիկյան պողոտա

7. Սարալանջի պողոտա

8. Աշտարակի խճուղի:

Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ:

Лента

Рекомендуем посмотреть