Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 349-ով՝ հուլիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 29 285-ի, բուժվածներինը՝ 605-ով՝ դառնալով 16 907, արձանագրվել է մահվան ևս 12 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 503-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրը նաև արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 164 է:
Ինչ վերաբերվում է 12 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.
«Պացիենտները եղել են 58 (կին), 70 (կին), 72 (տղամարդ), 56 (կին), 56 (կին), 63 (տղամարդ), 81(տղամարդ), 80 (կին), 82 (կին), 85 (տղամարդ), 54 (կին) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 711 մարդ: Նախորդ օրն իրականացվել է 1273 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 125 հազար 88-ի: