Ադրբեջանը գիշերը շփման գծում զորավարժություններ է անցկացրել - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը գիշերը շփման գծում զորավարժություններ է անցկացրել

2020-07-06 19:33 , Политика, 231

Ադրբեջանը գիշերը շփման գծում զորավարժություններ է անցկացրել

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային զորավարժություններ են անցկացրել շփման գծում:

«Զորավարժությունների շրջանակներում ստորաբաժանումները գիշերային ժամերին տարատեսակ մարտական առաջադրանքներ են կատարել՝ տարբեր զենքերից կրակոցներ արձակելով ոչնչացնելով պայմանական հակառակորդին»,-տեղեկանում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարարության պաշտոնական կայքից։

Հիշեցնենք՝ մայիսին Ադրբեջանում օպերատիվ-մարտավարական լայնամասշտաբ զորավարժություններ անցկացվեցին, որոնց մասին Հայաստանը հարևան երկրից ծանուցում չէր ստացել, մինչդեռ Ադրբեջանը պարտավոր էր տեղյակ պահել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть