Սիրիայի ժողովրդին մարդասիրական ու մասնագիտական պատշաճ օգնություն ցուցաբերելու համար Տոնոյանը Բլբուլյանին և Բասենցյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» մեդալով - RadioVan.fm

Онлайн

Սիրիայի ժողովրդին մարդասիրական ու մասնագիտական պատշաճ օգնություն ցուցաբերելու համար Տոնոյանը Բլբուլյանին և Բասենցյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» մեդալով

2020-07-06 15:03 , Общество, 1273

Սիրիայի ժողովրդին մարդասիրական ու մասնագիտական պատշաճ օգնություն ցուցաբերելու համար Տոնոյանը Բլբուլյանին և Բասենցյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» մեդալով

2019-2020 թվականների ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելության աշխատանքները պատշաճ և արդյունավետ իրականացնելու համար ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի (ՀԱՓԿ) գործողությունների բաժնի ղեկավար Արթուր Բլբուլյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար Գրիգոր Բասենցյանը պարգևատրվել են «Դրաստամատ Կանայան» մեդալով:

Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՓԿ ֆեյսբուքյան հրապարակումից։

Հիշեցնենք՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հումանիտար օգնության առաջին խումբը, Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ, Հալեպ էր մեկնել 2019-ի փետրվարին։

Այս օրերին Սիրիայի ժողովրդին մարդասիրական ու մասնագիտական օգնության ցուցաբերման նպատակով Հալեպում առաքելություն է իրականացնում արդեն 5-րդ խումբը։ Մասնագետներն, ովքեր այնտեղ կմանան մինչև հոկտեմբեր, ականազերծել են 2450 քառակուսի մետր ականապատ տարածք, հայտնաբերել են երեք ՎՕԳ-17 ական, ինչպես նաև՝ ինքնաշեն պայթյունավտանգ առարկաներ:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տվյալներով՝ առաքելության առաջին իսկ օրվանից՝ 2019-ի փետրվարի 8-ից մինչ օրս ականազերծվել է 185 209 քառակուսի մետր տարածք, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142 000 քառակուսի մետր տարածք:

Հայաստանի մարդասիրական 5-րդ խմբի բժշկական խումբը համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերել 646 տեղաբնակի: Այսպիսով՝ 2019 թվականի փետրվարից մինչև այսօր բուժօգնություն է ցուցաբերվել 13 772 հիվանդի:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть