330 նոր դեպք, 162 ապաքինված, մահվան 7+1 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

330 նոր դեպք, 162 ապաքինված, մահվան 7+1 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-07-06 13:50 , Общество, 1344

330 նոր դեպք, 162 ապաքինված, մահվան 7+1 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 330-ով՝ հուլիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 28 936-ի, բուժվածներինը՝ 162-ով՝ դառնալով 16 302, արձանագրվել է մահվան ևս 7 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 491-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրը նաև արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 159 է:

Ինչ վերաբերվում է 7 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.

«Պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71(տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 944 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123 815 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть