Կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում: Արցախի առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ այդ շրջանակից 2 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19-ը: 2 նոր դեպք էլ գրանցվել է նախօրեին Ստեփանակերտում հաստատված վարակի օջախի կոնտակտավորների շրջանում:
Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտի կորոնավիրուսային երկու օջախներից հիվանդությունը հաստատվել է 4 քաղաքացու մոտ: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում. Կոնտակտավորներից թեստավորման նպատակով նմուշառում են վերցնում և մեկուսացնում:
Այսպիսով, հուլիսի 3-ի դրությամբ հայկական երկրորդ հանրապետությունում կորանավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 129-ի, որից 101-ը առողջացած, հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Արցախում մեկուսացված է 85, փաստացի բուժում է ստանում 28 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Ընդհանուր թեստավորումների քանակը 2014 է: