Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 662-ով՝ հուլիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 27 320-ի, բուժվածներինը՝ 448-ով՝ դառնալով 15 484, արձանագրվել է մահվան ևս 10 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 469-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 156 է:
Ինչ վերաբերվում է 10 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.
«Պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 211 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 118 102 թեստավորում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը