Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, տանը բուժօգնության սպասող 11 քաղաքացի կա. Թորոսյանը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին - RadioVan.fm

Онлайн

Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, տանը բուժօգնության սպասող 11 քաղաքացի կա. Թորոսյանը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին

2020-07-02 14:38 , Общество, 1173

Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, տանը բուժօգնության սպասող 11 քաղաքացի կա. Թորոսյանը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին

«Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, իհարկե, կան 1-2 ազատ տեղեր բոլոր տեղերում և մենք կարողանում ենք դրանց հաշվին ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվն այսօր գումարային կազմում է մոտ 650 հոգի, նրանցից 44-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին»,-ՀՀ կառավարության այսօրվա նիստում հանրապետությունում կորոնավիրուսային իրավիճակը ներկայացնելիս՝ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ այսօր այցելելու է Սպիտակի և Մարտունու բժշկական կենտրոններ, որոնք վերապրոֆիլավորվել են և հագեցած են լինելու անհրաժեշտ սարքավորումներով:

Նախարարի փոխանցմամբ՝ առավոտյան 9:00-ի դրությամբ տանը հոսպիտալացման սպասող11 քաղաքացի կա, որից 4-ը միջին ծանրության և 7-ը՝ թեթև: Եւս մոտ 80 հոգի սպասում են տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ:

Նախարարը միաժամանակ ներկայացրեց վերջին մեկ օրվա կորոնավիրուսային վիճակագրությունը՝ նշելով, որ նախորդ օրը կատարված 2100 տեստավորման արդյունքում 593 նոր դեպք է հայտնաբերվել: Նախարարի գնահատմամբ՝ այդ առումով էական փոփոխություն չկա:

Արսեն Թորոսյանը նաև շեշտեց, որ ՀՀ կառավարության կողմից որդեգրված հակահամաճարակային կանոնների պահպանման՝ այն է՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերը, պահել 1,5 մետր սոցիալական հեռավորություն, արդյունքերի մասով աշխարհում ապացուցողական բազան օրեցօր շատանում է:

Նախարարը հայտնեց, որ այն երկրներում որտեղ պարտադրվում է դիմակներ կրելը և այդ կանոնը պահպանվում է նկատվում է իրավիճակի կայունացում և թվերի նվազում:

Կառավարության նիստից այս և այլ հարցերի շուրջ քննարկման մանրամասները՝ տեսանյութում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть