Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում, որը կապակցված է Շուշիում երեկ հաստատված դեպքի հետ:
Արցախի առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ երկու օջախներից 6 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում:
Այսպիսով, հուլիսի 2-ի դրությամբ հայկական երկրորդ հանրապետությունում կորանավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 125-ի, որից 101-ը առողջացած, հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Արցախում մեկուսացված է 70, փաստացի բուժում է ստանում 24 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Ընդհանուր թեստավորումների քանակը 1982 է: