Նախարարությունը տեղյակ է, տեղեկացված է նաև ոստիկանությունը. ԱՆ խոսնակը՝ Նաիրա Զոհրաբյանի ահազանգի մասին - RadioVan.fm

Онлайн

Նախարարությունը տեղյակ է, տեղեկացված է նաև ոստիկանությունը. ԱՆ խոսնակը՝ Նաիրա Զոհրաբյանի ահազանգի մասին

2020-07-01 21:07 , Политика, 862

Նախարարությունը տեղյակ է, տեղեկացված է նաև ոստիկանությունը. ԱՆ խոսնակը՝ Նաիրա Զոհրաբյանի ահազանգի մասին

ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ կորոնավիրուսով հիվանդ գյումրեցի տատիկի դիակի «անհետացման» մասին ահազանգի՝ տեղեկացնում է, որ նախարարությունը մինչ այդ արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից:

«Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը:

Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն:

Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահական գերատեսչության մամուլի խոսնակը:

Лента

Рекомендуем посмотреть