Ե՛վ հանրային, և՛ մասնավոր տրանսպորտային միջոցներում անհրաժեշտ է դիմակ կրել. Ոստիկանությունը կոչ է անում - RadioVan.fm

Онлайн

Ե՛վ հանրային, և՛ մասնավոր տրանսպորտային միջոցներում անհրաժեշտ է դիմակ կրել. Ոստիկանությունը կոչ է անում

2020-07-01 21:03 , Общество, 1154

Ե՛վ հանրային, և՛ մասնավոր տրանսպորտային միջոցներում անհրաժեշտ է դիմակ կրել. Ոստիկանությունը կոչ է անում

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույն պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։

Այդ մասին քաղաքացիներին հիշեցնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ այդ կանոններից է հանրային օգտագործման տրանսպորտային միջոցներից, տաքսի ծառայություններից օգտվելիս, ինչպես և մասնավոր ավտոմեքենաներում դիմակ կրելը։

«Դիմակ կարելի է չկրել միայն այն դեպքում, երբ մեքենայում բացի վարորդից այլ անձինք չկան։ Հիշյալ կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ուժեղացված ստուգայցեր»,-ընդգծում են ոստիկանությունից՝ քաղաքացիներին հորդորելով խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները:

Տեղեկացվում է, որ արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս (ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարված է մարտի 16-ից) հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտման 17102 դեպք, իսկ հունիսի 30-ին՝ 450: Երեկ հայտնաբերված դեպքերից 431-ը վերաբերվում է մասնավոր տրանսպորտային միջոցներում, 19 տաքսի ավոտմեքենաներում դիմակ չկրելուն․ ավտոբուսներում, միկրոավտոբուսներում և մետրոյում խախումներ չեն արձանագրվել։

Հիշեցնենք, որ այս կանոնների խախտումը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ 10հազար դրամի չափով։

Лента

Рекомендуем посмотреть