Բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար Ճապոնիան Հայաստանին շուրջ 3.8 միլիոն դոլար կտրամադրի - RadioVan.fm

Онлайн

Բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար Ճապոնիան Հայաստանին շուրջ 3.8 միլիոն դոլար կտրամադրի

2020-07-01 15:51 , Политика, 1103

Բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար Ճապոնիան Հայաստանին շուրջ 3.8 միլիոն դոլար կտրամադրի

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը 400 մլն. ճապոնական իեն (շուրջ 3.8 մլն. ԱՄՆ դոլար) դրամաշնորհ կտրամադրի՝ Հայաստանի առողջապահության համակարգը բժշկական արդի սարքավորումներով և շտապ օգնության մեքենաներով հագեցնելու նպատակով. նախօրեին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան դա ամրագրող՝ «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր են ստորագրել:

«Աջակցության շրջանակներում նախատեսվում է բժշկական արդի ՄՌՏ սարքավորումների ձեռքբերում, ինչը մեծապես կօգնի տարբեր հիվանդությունների ախտորոշման մակարդակը և հասանելիությունը երկրում բարձրացնելու հարցում, ինչպես նաև շտապ օգնության՝ 4 WD տեսակի մեքենաների հագեցում՝ հատկապես երկրի դժվարամատչելի վայրերում բնակչության շտապ բուժօգնությունն ապահովելու նպատակով:

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել COVID-19 համավարակից տուժած գործընկեր երկրների առողջապահական համակարգերի կարողությունների զարգացմանը։ Դրամաշնորհի չափը որոշվել է՝ հաշվի առնելով նաև նախկինում իրականացված ծրագրերի դրական գնահատականը»,-ասված է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть