523 նոր դեպք, 515 ապաքինված, մահվան 10+2 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

523 նոր դեպք, 515 ապաքինված, մահվան 10+2 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-07-01 14:43 , Общество, 1250

523 նոր դեպք, 515 ապաքինված, մահվան 10+2 դեպք. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 523-ով՝ հուլիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 26 065-ի, բուժվածներինը՝ 515-ով՝ դառնալով 14 563, արձանագրվել է մահվան ևս 10 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 453-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 149 է:

Ինչ վերաբերվում է 10 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.

«Պացիենտները եղել են 65 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (կին), 83 (տղամարդ), 79 (կին), 70 (կին), 65 (կին), 76 (տղամարդ), 66 (տղամարդ) և 76 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 900 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 113 665 թեստավորում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть