Աշխարհում կորոնավիրուսը հատել է 10 միլիոնի շեմը, խլել՝ ավելի քան կես միլիոն մարդու կյանք - RadioVan.fm

Онлайн

Աշխարհում կորոնավիրուսը հատել է 10 միլիոնի շեմը, խլել՝ ավելի քան կես միլիոն մարդու կյանք

2020-06-29 15:34 , Мир, 1029

Աշխարհում կորոնավիրուսը հատել է 10 միլիոնի շեմը, խլել՝ ավելի քան կես միլիոն մարդու կյանք

Աշխարհում նոր կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) հաստատված դեպքերի թիվը հատել է 10 միլիոնի շեմը, որից 5,5 միլիոնը՝ ապաքինված, վիրուսը խլել է երկրագնդի ավելի քան կես միլիոն մարդու կյանք։ Վիճակագրությանը ծանոթանում ենք worldometers միջազգային պորտալից։

Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում մոտ մեկ միլիոն նոր դեպք է գրանցվել:

Ամենամեծ աճը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է (ԱՄՆ)․ դեպքերի ընդհանուր թիվն այստեղ ավելի քան 2,5 միլիոն է, մահացածների թիվն ացել է 128 հազարը, ապաքինվել է1,093,456 մարդ:

Բրազիլիան վարակվածների թվով երկրորդն է, այս երկրում մեկ օրում ավելի քան 30 հազար նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 1,3 միլիոնը, 733,848-ը՝ ապաքինված, մոտ 58 հազարը՝ մահվան ելքով։

Վարակվածների թվով երրորդ տեղում շարունակում է մնալ Ռուսաստանը․ այստեղ մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 634,437 դեպք՝ 9,073 մահվան ելքով, 399,087 մարդ առողջացել է։

Նոր դեպքերի թվի կտրուկ աճ է գրանցվում Կենտրոնական և Հարավային Ամերիկայում: Առողջապահական մարմինները նախազգուշացնում են՝ համաճարակը հեռու է ավարտից և վերադառնում է շրջաններ, որոնք, կարծես, հաղթել էին վիրուսը մի քանի շաբաթ առաջ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть