ՀՀ-ում և Արցախում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում և Արցախում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-06-29 15:31 , Общество, 1481

ՀՀ-ում և Արցախում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 482-ով՝ հունիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 25 127-ի, բուժվածներինը՝ 181-ով՝ դառնալով 13 297, արձանագրվել է մահվան ևս 7 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 433-ի:

Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի թիվը 143 է։

Ինչ վերաբերվում է մահվան 7 դեպքերին՝ նախարարությունից հայտնում են․

«Պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 254 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 110 571 թեստավորում:

Ինչ վերաբերվում է հայկական երկրորդ հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությանը՝ Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկանում ենք, որ նախորդ օրը վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր միևնույն ընտանիքի անդամներ են, ապրում են Շուշիի շրջանում, և որպես նախկինում հաստատված վարակի օջախի կոնտակտավորներ՝ նախապես մեկուսացված էին:

Այդպիսով, Արցախում նոր կորոնավիրուսը առայսօր հաստատվել է 118 քաղաքացու մոտ, որից 87-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Այս պահին մեկուսացված է 55 մարդ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1921 թեստավորում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть