ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի և մասնագիտացված բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր, մասնավորապես`
Հակագերճնշումային, սրտային անբավարարության ժամանակ կիրառվող, թերլիպիդարյունային, հակաագրեգատային և ռիթմակարգավորիչ
- Պրոպրանոլոլ հքլ դհտ 10մգ N1000
- Բենազեպրիլ հքլ դհտ 10մգ N 100
- Բենազեպրիլ հքլ դհտ 20մգ N 100
- Կաումադին (վարֆարին նատրիում) դհտ 2մգ N 100
- Հիդրոքլորոթիազիդ դպճ 12.5մգ N 100
- Ամլոդիպին բեսիլատ դհտ 10մգ N 1000
- Ամլոդիպին/Բենազեպրիլ հքլ դպճ 5/10մգ N 100
- Ամլոդիպին/Բենազեպրիլ հքլ դպճ 5/20մգ N 100
- Պրավաստատին նատրիում դհտ 40մգ N 1000
- Ցավազերծող, ոչստերոիդային հակաբորբոքային
- Դիկլոֆենակ նատրիում ԴՁ դհտ 75մգ N 1000
- Ռիսեդրոնատ նատրիում ԴՁ դհտ 35մգ N4
- Լիդոկային/պրիլոկային նրբաքսուք 2,5%/2,5% 30գ
- Հակամանրէային
- Դոքսիցիկլին հիկլատ ԴՁ դհտ 75մգ N 60
- Վանկոմիցին հքլ դպճ 125մգ N 50
- Ցեֆիքսիմ դփշ դկխթ 200մգ/5մլ 75մլ
Հակախոցային
- ՕմեպրազոլԴՁ դպճ 20մգ N 30
- Հակաէպիլեպսային, նեյրոլեպտիկ և հակադեպրեսանտ
- Լամոտրիջին դհտ 100մգ N100
- Տոպիրամատ 50մգ N60
- Լևետիրացետամ 750մգ N500
- Սաֆրիս (ազենապին) 5մգ N100
- Պարոքսետինդհտ 10մգ N30
- Պարոքսետինդհտ 10մգ N500
- Պարոքսետինդհտ 30մգ N1000
- Պարոքսետինդհտ 30մգ N30
- Պարոքսետինդհտ 30մգ N500
- Պարոքսետին դհտ 10մգ N90
- Պարոքսետին դհտ 40մգ N30
Շագանակագեղձի
- Ալֆուզոսին հքլ ԵԱ դհտ 10մգ N 100
Բրոնխիալ ասթմայի
Կոմբիվենտ ռեսպիմատ (իպրատրոպիում բրոմիդ/ալբուտերոլ) ց-ցիր շնչ 20/100մկգ 4գ 60 դեղաչափ
Հակասնկային
- Նիստատին ցանափոշի 100000ԱՄ/գ 60գ
- Նիստատին/Տրիամցինոլոն ացետոնիդ ն-քս 6000000ԱՄ/60մգ 60գ
Շաքարախտի
- Գլիմեպիրիդ դհտ 1մգ N 100
- Գլիմեպիրիդ դհտ 2մգ N 100
Հակավիրուսային և վիտամիններ
- Ռելենզա (զանամիվիր) ց-ցիր շնչ 5մգ N 20
- էմերջեն-C (վիտ C 1000մգ+վիտ E+վիտ B6+Ցինկ) դհտ ծամ N 100
Կոնտրաստ նյութեր
- Իզովյու-300 (իոպամիդոլ) լ-թ նրկ 61% 100մլ
- Իզովյու-300 (իոպամիդոլ) լ-թ նրկ 61% 150մլ
- Իզովյու-300 (իոպամիդոլ) լ-թ նրկ 61% 200մլ
- Իզովյու-300 (իոպամիդոլ) լ-թ նրկ 61% 500մլ
- Իզովյու-370 (իոպամիդոլ) լ-թ նրկ 76% 100մլ
- Իզովյու-370 (իոպամիդոլ) լ-թ նրկ 76% 500մլ
Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքի դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից: