Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 759-ով՝ հունիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 23 247-ի, բուժվածներինը՝ 814-ով՝ դառնալով 12 149, արձանագրվել է մահվան ևս 13 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 410-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդ 131 քաղաքացի էլ մահացել է «այլ հիվանդություններից»:
Ինչ վերաբերվում է 13 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.
«Պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 557 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 105 046 թեստավորում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը