Մահացել է կորոնավիրուսով վարակված պատմաբան Համլետ Գևորգյանը, քրոջ պնդմամբ՝ ուրոլոգիայի բաժանմունքի «ապաշնորհ ու ոչ օպերատիվ աշխատանքի հետևանքով» - RadioVan.fm

Онлайн

Մահացել է կորոնավիրուսով վարակված պատմաբան Համլետ Գևորգյանը, քրոջ պնդմամբ՝ ուրոլոգիայի բաժանմունքի «ապաշնորհ ու ոչ օպերատիվ աշխատանքի հետևանքով»

2020-06-25 17:32 , Общество, 1653

Մահացել է կորոնավիրուսով վարակված պատմաբան Համլետ Գևորգյանը, քրոջ պնդմամբ՝ ուրոլոգիայի բաժանմունքի «ապաշնորհ ու ոչ օպերատիվ աշխատանքի հետևանքով»

«Իլուր ամբողջ հայ ժողովրդի և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի. Եղբայրս` Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացավ ուրոլոգիայի բաժանմունքի ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ դանդաղկոտ ու անսիրտ մոտեցումից»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանի քույրը՝ Սիլվա Գևորգյանը:

Նրա գրառումից տեղեկանում ենք, որ երկու օր սպասել են անալիզների պատասխանին, որպեսզի սկսեն բուժումը այն դեպքում, երբ եղբոր կորոնավիրուսի թեստի պատասխանները արդեն ստացած են եղել, որը նրա մոտ հաստատել է կորոնավարակ:

«Հաշվի առնելով ուղեկցող մի շարք հիվանդությունները նրան շտապ տեղափոխել էին Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն: Եղբայրս անընդհատ զանգահարում էր և ասում, որ բուժումը դեռ չեն սկսել, չգիտեմ ինչի են սպասում: Մի՞թե հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ և ուղեկցող մի շարք այլ հիվանդությունների առկայության դեպքում բուժումը անմիջապես չեն սկսում: Բժշկական կենտրոնը կառավարության կողմից ամեն ինչով ապահովված ու հագեցած է, իսկ բժիշկները դեռ սպասում էին: Նշեմ նաև, որ Այրվածքաբանության կենտրոնում ախտորոշվել էր թոքերի 10 ℅ ախտահարում, այնտեղից եղբորս տեղափոխեցին Ռեգինա հյուրանոց, որպես թույլ ախտահարված: Մեկ օր անց տեղափոխեցին Գրիգոր Լուսավորիչ, քանի որ հիվանդությունը սրվում էր: Այնտեղ ևս երկու օր սպասեցին անալիզների պատասխանին, իսկ մինչ այդ հիվանդությունը` բուժումը ավելի ուշ սկսելու պատճառով ավելի սրվեց և եղբորս տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Հետևանքը արդեն գիտեք…Պարոն վարչապետ ես խնդրում եմ հետևողական լինել և ստուգել, թե ինչպես են ձեր ուշադրությունը ‹‹փոխանցում›› հիվանդին…Խնդրում եմ բոլորին տարածել, որպեսզի բոլորին հասնի, որպեսզի վարչապետին հասնի…Առողջ եղեք, հոգ տարեք ձեր հարազատների մասին և պահեք հիվանդության տարածման բոլոր կանխարգելման կանոնները…»,-գրել է Սիլվա Գևորգյանը:

Համլետ Գևորգյանի մահվան բոթին անդրադարձել է նաև հասարակական գործիչ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.

«Քիչ առաջ տեղեկացա, որ կորոնավիրուսից վախճանվել է 1988-90 թթ համաժողովրդական շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ պատմաբան Համլետ Գեւորգյանը; Համլետը պատմական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր։

«Նիկոլ Դուման», (Երևան, 2002, 2003), «Դրո» (Երևան, 1999, 2000, 2007), «Սեբաստացի Մուրադ» (Երևան, 2003), «Սեդրակ Ջալալյան» (Երևան, 2009), «Ազատագրական պայքարի հերոսապատումից» (Երևան, 2006), «էջեր հայոց ազատամարտի» (Երևան, 2005, 2010), «Պետոն» (Երևան, 1994), «Յապոն (Հովհաննես Պարոնյան). գործը և հուշերը» (Երևան, 2011) մենագրությունների եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Նրա հետաքրքրության շրջանակը հիմնականում 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի հայ ազատագրական պայքարն էր նեռառում։

Հետաքրքիր մարդ էր ու, ամենակարեւորը՝ ինքնատիպ»։

Նշենք՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեկ տասնյակ պատմական մենագրությունների հեղինակ Համլետ Գևորգյանը կյանքից հեռացել է նախօրեին՝ 69 տարեկան հասակում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть