Դեպի Թուրքիայի սահման տանող ճանապարհը կհիմնանորոգվի - RadioVan.fm

Онлайн

Դեպի Թուրքիայի սահման տանող ճանապարհը կհիմնանորոգվի

2020-06-25 17:28 , Политика, 1537

Դեպի Թուրքիայի սահման տանող ճանապարհը կհիմնանորոգվի

ՀՀ պետական բյուջեից 1 միլիարդ 732 միլիոն 805 հազար դրամ կհատկացվի Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման հատվածի հիմնանորոգման նպատակով. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի պետբյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման հատվածի հիմնանորոգման, հեղինակային հսկողության ծառայության նպատակով էլ նախարարությանը կհատկացվի 434 միլիոն 645 հազար դրամ:

Պապիկյանի խոսքով՝ կառավարության կողմից հատկացված կապիտալ ծախսերի համար հատկացված շուրջ 22 միլիարդ դրամ ծախսերից զատ նախագծի հաստատումից հետո կունենան շուրջ 31 միլիարդ դրամի հաստատված ծախս, ինչը կենթադրի իրենց կողմից հայտարարված ճանապարհների շինարարության կենսագործումը:

Առնվազն վատ չի, չէ՞, վիճակն այդ առումով՝ նախարարից հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ նման կապիտալ ծախսերով աշխատատեղեր են ստեղծում և լուծում նաև սոցիալական խնդիրներ:

«Առնվազն վատ չէ, ամեն ինչ ընկնում է հունի մեջ: Գիտեք՝ որոշակի խնդիրներ ունեինք տեխնիկական հսկողության հետ կապված, ունեինք հաղթող տեխհսկող ընկերություն, որը մինչև վերջ սպասեց, այնուհետև հրաժարվեց պարտականությունների կատարումից և նախարարությունը միջոցներ ձեռնարկեց այլ տեխհսկող ներգրավելու համար»,-ի պատասխան ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը՝ նշելով, որ այս նիստով լուծում են այդ խնդիրը:

Կառավարության նիստում քննարկված այս և այլ հարցերի մանրամասները՝ տեսանյութում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть