«Առաջին լրատվական» ծրագրի և «Հարցազրույց» հաղորդաշարի վարող Նվեր Մնացականյանը չի շարունակի աշխատանքը Հանրային հեռուստաընկերությունում:
Tert.am-ի հետ զրույցում Մնացականյանը մանրամասնեց, որ լրացել է աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ հավելելով, որ ազատման դիմում գրելու կամ աշխատանքից հեռացվելու մասին խոսք լինել չի կարող:
«Նոր մարդիկ են եկել, նոր թիմ է ձևավորվում, դրա համար էլ պայմանագիրը չի երկարացվել», — հավելեց Մնացականյանը:Նվեր Մնացականյանը նաև տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերությունից դուրս գալու պատճառը ամենևին նոր առաջարկը չէ:«Դեռ առաջարկներ չկան, ես էլ չեմ որոշել՝ որտեղ եմ ցանկանում հետագայում աշխատել»,- նշեց Մնացականյանը: