Հայկական արտադրության կորոնավիրուսի ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի՝ ՊՇՌ թեստերը պատրաստ են։
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ դրանք կօգտագործվեն առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։
«Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար»-շեշտել է նախարարը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը՝ դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար»։