Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակ է հաստատվել ևս 7 մարդու մոտ:
Հայկական երկրորդ հանրապետության առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ 5-ը Ստեփանակերտումէ արձանագրվել, կորոնավիրուսային վարակի նոր օջախից, վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ, իսկ 2-ը՝ Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից են։
Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն Արցախում հասավ 110-ի, որից 77-ն աոողջացած։
Մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1724 է: