14+4 մահ, 711 նոր դեպք, 653 ապաքինված. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

14+4 մահ, 711 նոր դեպք, 653 ապաքինված. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-06-24 16:59 , Общество, 1187

14+4 մահ, 711 նոր դեպք, 653 ապաքինված. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 711-ով՝ հունիսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 21 717-ի, բուժվածներինը՝ 653-ով՝ դառնալով 10 797, արձանագրվել է մահվան ևս 14 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 386-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրը կորոնավիրուսով հիվանդ ևս 4 մարդ էլ մահացել է «այլ հիվանդություններից», նման դեպքերի թիվը 130 է:

Ինչ վերաբերվում է 14 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.

«Պացիենտները եղել են 64 (կին), 79 (տղամարդ), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 73 (կին), 68 (տղամարդ), 62 (կին), 76 (կին), 83 (տղամարդ), 76 (կին), 68 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 404 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 100 400 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть