Այսօր Արցախի հերոս, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանը կդառնար 20 տարեկան:
Երևանի Եռաբլուր պանթեոնում Ռոբերտ Աբաջյանի հիշատակի տուրք մատուցելու էին եկել հարազատները, դպրոցական և բակային ընկերները: Եռաբլուրում էին նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ինչպես նաև Պաշտպանության նախարարության այլ ներկայացուցիչներ:Ռոբերտ Աբաջյանի հիշատակին տուրք մատուցելու էր եկել նաև ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։