Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 6 քաղաքացու մոտ. ընդհանուր թիվը 103 է - RadioVan.fm

Онлайн

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 6 քաղաքացու մոտ. ընդհանուր թիվը 103 է

2020-06-23 19:05 , Общество, 1681

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 6 քաղաքացու մոտ. ընդհանուր թիվը 103 է

Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակ է հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ՝ վարակակիրների ընդհանուր թիվը հասցնելով 103-ի:

Առցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր վարակակիրներից 5-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ովքեր ավելի վաղ մեկուսացվել էին, 1-ն էլ Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից:

Նշվում է, որ 103 քաղաքացիներից 65-ը ապաքինվել են: Այս պահին մեկուսացված է 74 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1688 թեստավորում:

Հիշեցնենք՝ հայկական երկրորդ հանրապետությունում հայտարարված է արտակարգ իրավիճակ, որն ուժի մեջ է մինչև հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ Վիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայկական երկրորդ հանրապետություն մուտքը խստացվել է, ըստ նոր կարգի՝ Արցախի սահմանը թույլատրվում է հատել միայն COVID-19-ի բացասական թեստի առկայության դեպքում: Հունիսի 15-ից Արցախի բոլոր հսկիչ անցակետերում գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ, որտեղ Արցախ այցելել ցանկացող չթեստավորված քաղաքացիները կարող են տեղում թեստավորվել։

Արցախ այցելելիս՝ հսկիչ անցագրային կետերում առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեք պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի դեպքում՝ տասը օրից ոչ ավելի վաղեմության, իսկ արագ թեստի դեպքում՝ յոթ օրից ոչ ավելի վաղեմության COVID-19 թեստի պատասխանը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть