370 նոր պլանշետ կտրամադրվի Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի խոցելի երեխաներին՝ հեռավար կրթության համար - RadioVan.fm

Онлайн

370 նոր պլանշետ կտրամադրվի Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի խոցելի երեխաներին՝ հեռավար կրթության համար

2020-06-22 21:08 , Образование, 1774

370 նոր պլանշետ կտրամադրվի Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի խոցելի երեխաներին՝ հեռավար կրթության համար

ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի առավել խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաները աջակցություն կստանան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հասանելի կրթություն բոլորի համար` կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում» ծրագրի շրջանակում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկացմամբ՝ գերատեսչության և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության միջև այսօր կնքված հուշագրով նախատեսվում է 370 նոր պլանշետների և եռամսյա ինտերնետային քարտերի տրամադրում նշված մարզերի առավել խոցելի ընտանիքների երեխաների հեռավար կրթության կազմակերպման համար:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Лента

Рекомендуем посмотреть