Նախարարությունը հրապարակել է COVID-19-ի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը - RadioVan.fm

Онлайн

Նախարարությունը հրապարակել է COVID-19-ի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը

2020-06-22 19:15 , Общество, 1490

Նախարարությունը հրապարակել է COVID-19-ի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը:

Տեղեկացվում է, որ առողջապահության նախարարության 2020 թվականի մայիսի 13-ի թիվ 04-Ց, 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 05-Ց և 2020 թվականի հունիսի 19-ի թիվ 07-Ց ցուցումների համաձայն, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններն իրականացվում են ՀՀ հետևյալ լաբորատորիաներում`

• «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ

• «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

• «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ

• «Նատալի ֆարմ» ՍՊԸ («Աստղիկ» բժշկական կենտրոն):

Վճարովի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներ են`

• «Պրոմ-Տեստ» ՍՊԸ

• «Գիսանե» ՍՊԸ («Դավիդյանց լաբորատորիաներ»)

• «Էկոսենս» ՍՊԸ

Նշենք՝ հունիսի 3-ից ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Հայաստանի ողջ տարածքում արգելված է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության պատշաճ համակարգ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть