Նիգերիացի կիսապաշտպան Ուդոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում - RadioVan.fm

Онлайн

Նիգերիացի կիսապաշտպան Ուդոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

2020-06-19 17:33 , Спорт, 180

Նիգերիացի կիսապաշտպան Ուդոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Գյումրիի «Շիրակի» հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ֆեդերացիան և նիգերիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ:

Նշվում է, որ Ուդոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը, և փաստաթղթային հարցերի կարգավորումից հետո նա կկարողանա միանալ ազգային հավաքականին արդեն սեպտեմբերին:

«Շատ շոյված եմ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու կապացկությամբ: Չափազանց երջանիկ եմ և կարող եմ ասել, որ հուսախաբ չեմ անի թիմին և երկրպագուներին»,-Ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո ՀՖՖ կայքին տված հարցազրույցում ասել է Ուդոն՝ նշելով, որ իր կյանքը Հայաստանում հիասքանչ է:

Սոլոմոն Ուդոն ծնվել է 1995 թվականի հուլիսի 15-ին՝ Նիգերիայում, նա հանդես է եկել Սենեգալի «Էսփայր», Բելգիայի «Էյպեն», Երևանի՝ «Արարատ», «Ուլիս», «Ուրարտու» և Գյուրմրիի «Շիրակ» ակումբներում։

Лента

Рекомендуем посмотреть