Առանց բժշկի նշանակման դեքսամեթազոն պարունակող դեղերի կիրառումը կարող է վնասել առողջությունը․ նախարարությունը զգուշացնում է - RadioVan.fm

Онлайн

Առանց բժշկի նշանակման դեքսամեթազոն պարունակող դեղերի կիրառումը կարող է վնասել առողջությունը․ նախարարությունը զգուշացնում է

2020-06-19 17:29 , Общество, 963

Առանց բժշկի նշանակման դեքսամեթազոն պարունակող դեղերի կիրառումը կարող է վնասել առողջությունը․ նախարարությունը զգուշացնում է

Դեքսամեթազոն պարունակող դեղերի` առանց բժշկի նշանակման կիրառումը կարող է վնասել մարդու կյանքը և առողջությունը: Այդ մասին պարզաբանում է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ անդրադառնալով քաղաքացիների կողմից այդ դեղամդեղամիջոցի՝ առանց բժշկի նշանակման և ցուցման գնելու վերաբերյալ ստացած ահազանգին։

Նախարարությունից նշում են, որ վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներն անդրադարձել են Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքներին, ըստ որի` դեքսամեթազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդների կյանքը:

Հաջորդիվ, նախարարությունը ստացել է մի շարք ահազանգեր, որ քաղաքացիները ձեռք են բերում դեղամիջոցը` առանց բժշկի նշանակման և ցուցման:

Առողջապահական գերատեսրությունից հիշեցնում են՝ դեքսամեթազոն պարունակող դեղերը գրանցված են որպես դեղատոմսով տրվող դեղեր, ավելին` դրանք ունեն իմունային համակարգն ընկճող ազդեցություն, որի արդյունքում թաքնված վարակները կարող են ակտիվանալ կամ առկա վարակները կարող են սրվել, բացի այդ, դեղերի կիրառման արդյունքում դրսևորվում են լուրջ կողմնակի երևույթներ, որոնք պահանջում են բժշկական կանոնավոր հսկողություն:

Հետևաբար, նախարարարությունը կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ և հիվանդության բուժման ընթացքում հետևել բժշկի ցուցումներին:

Лента

Рекомендуем посмотреть