Այսօր՝ հունիսի 19-ին, Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ռազմական օդանավակայանից Հայաստան է ուղևորվել լեհական մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը։
«ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին» ուղղված Լեհաստանի «Համերաշխություն» պետական հիմնադրամի օգնության խմբաքանակում ներառված են 20000 բժկական դիմակ, 2400 դիմային պաշտպանիչ վահան և 2700 լիտր ձեռքի և երեսի ախտահանիչ հեղուկ»,-հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։
Հրապարակումիօց տեղեկանում ենք, որ օդանավակայանում Լեհական օգնության մեկ այլ ինքնաթիռ էլ պատրաստվել է դեպի Վրաստան թռիչքի։
Ուղեբեռերի ճանապարհմանը ներկա Լեհաստանում ՀՀ և Վրաստանի դեսպանները երախտիքի և շնորհակալական խոսքեր ուղղեցին օգնությունը տրամադրող հիմնադրամին և կազմակերպիչներին, իսկ լեհական կողմից նշվեց դժվար պահերին բարեկամ երկրներին սատար կանգնելու շարունակական պատրաստակամության մասին։
Նշենք՝ այսօր նաև Լիտվայից Հայաստան է ուղևորվել 8 բուժաշխատող, 3 մասնագետ՝ բերելով նաև կորոնավիրուսի 30 000 հատ թեստ։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը