Գազի սակագինը շարքային սպառողների և անապահով խավի համար չի բարձրանա - RadioVan.fm

Онлайн

Գազի սակագինը շարքային սպառողների և անապահով խավի համար չի բարձրանա

2020-06-19 16:50 , Экономика, финансы, 1603

Գազի սակագինը շարքային սպառողների և անապահով խավի համար չի բարձրանա

Գազի սակագինը շարքային սպառողների և անապահով խավի համար չի բարձրանա։ Այդ մասին շեշտում են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ից (Info Check)՝ անդրադառնալով լրատվականներում տարածված տեղեկություններին, թե հուլիսի 1-ից գազի սակագինը Հայաստանում կբարձրանա։

Կենտրոնը, տարածած հաղորդագրությամբ, մանրամասնում է․

«Որոշ լրատվականներ տեղեկություն են տարածել, որ հուլիսի 1-ից գազի սակագինը Հայաստանում կբարձրանա, ինչը տարբեր մարդկանց մոտ տպավորություն է ստեղծել, թե բնակիչ-սպառողների համար գազի գինը թանկանալու է։ Իրականում, սակայն, գազի սակագինը շարքային սպառողի և անապահով խավի համար մնալու է անփոփոխ։

Ներկայացնում ենք մանրամասները.

Հունիսի 19-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է գազամատակարարման համակարգի սակագների վերանայման հարցերը։

«Գազպրոմ Արմենիան» իր հայտով առաջարկել է բարձրացնել գազի սակագները թե՛ սովորական սպառողի և անապահով խավի համար, և թե՛ խոշոր ՋԷԿ-երի և ջերմոցային, արտադրական այլ ձեռնարկությունների համար։

Նիստի արդյունքում ՀԾԿՀ-ն, սակայն, որոշել է, որ շարքային սպառողի և անապահով խավի համար պահպանվելու են գործող սակագները։

Այժմ գործող սակագնով սովորական սպառողը գազի 1 խմ-ի դիմաց վճարում է 139 դրամ, իսկ անապահով ընտանիքները, տարեկան մինչև 600 խմ սպառման համար վճարում են 100 դրամ՝ 1 խմ-ի դիմաց։

Գազի սակագնի փոփոխություն է իրականացվել ջերմոցային տնտեսությունների և գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող, պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող հիմնարկությունների համար։

Գործող սակագնով վերջիններս վճարում էին 212 դոլար՝ 1000 խմ-ի համար։ Նոր սակագինը նախատեսում է 224 դոլար՝ 1000 խմ-ի համար ։

Նշվածներից բացի, ամսական մինչը 10.000 խմ սպառում ունեցող սպառողների սակագինը «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է նվազեցնել՝ 139.000 դրամից դարձնելով 135,909.6 դրամ՝ հազար խմ-ի համար։

Իսկ 10.000 խմ և ավելի սպառում ունեցող սպառողների սակագինը առաջարկվել է 242.1 դոլարից դարձնել 283.14 դոլար՝ հազար խմ համար»։

Лента

Рекомендуем посмотреть