Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 459-ով՝ հունիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 19 157-ի, բուժվածներինը՝ 706-ով՝ դառնալով 8 266, արձանագրվել է մահվան ևս 10 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 319-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրը կորոնավիրուսով հիվանդ ևս 9 մարդ էլ մահացել է «այլ հիվանդություններից», նման դեպքերի թիվը 110 է:
Ինչ վերաբերվում է 10 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.
«Պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժվում է 10 462 մարդ, կատարվել է 91 943 թեստավորում։