Արցախի ՊՆ-ն հերքում է Ղափանլու գյուղի ուղղությամբ ականանետից կրակելու մասին ադրբեջանական կայքի հրապարակումը - RadioVan.fm

Онлайн

Արցախի ՊՆ-ն հերքում է Ղափանլու գյուղի ուղղությամբ ականանետից կրակելու մասին ադրբեջանական կայքի հրապարակումը

2020-06-17 18:34 , Общество, 1207

Արցախի ՊՆ-ն հերքում է Ղափանլու գյուղի ուղղությամբ ականանետից կրակելու մասին ադրբեջանական կայքի հրապարակումը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (ԱՀ ՊՆ) ժամ առաջ հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Հունիսի 17-ին ադրբեջանական «Ordu.az» կայքէջի տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, միևնույն ժամանակ հորդորում է ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից, հակառակ դեպքում հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը»:

Лента

Рекомендуем посмотреть