Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 544-ով՝ հունիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 18 033-ի, բուժվածներինը՝ 243-ով՝ դառնալով 6 814, արձանագրվել է մահվան ևս 9 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 302-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրը կորոնավիրուսով հիվանդ ևս 3 մարդ էլ մահացել է «այլ հիվանդություններից», նման դեպքերի թիվը 99 է:
Ինչ վերաբերվում է 9 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.
«Պացիենտները եղել են 64 (կին), 69 (կին), 80 (կին), 72 (կին), 67 (կին), 72 (տղամարդ), 59 (տղամարդ), 42 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 818 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 87 600: