Սերբիան Հայաստան մոտ 1 միլիոն դոլարի բուժսարքավորում ու պարագաներ կուղարկի. նախաձեռնությունը նախագահ Սարգսյանինն է - RadioVan.fm

Онлайн

Սերբիան Հայաստան մոտ 1 միլիոն դոլարի բուժսարքավորում ու պարագաներ կուղարկի. նախաձեռնությունը նախագահ Սարգսյանինն է

2020-06-12 21:36 , Политика, 1362

Սերբիան Հայաստան մոտ 1 միլիոն դոլարի բուժսարքավորում ու պարագաներ կուղարկի. նախաձեռնությունը նախագահ Սարգսյանինն է

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում առաջիկայում Սերբիան մեծածավալ մարդասիրական օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ որպես աջակցություն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին:

Նախագահի աշխատակազմի լրատվության վարչության փոխանցմամբ՝ առաջիկա օրերին հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան կժամանի երկու օդանավ՝ ամբողջությամբ բեռնված մեծաքանակ բժշկական պարագաներով ու սարքավորումներով:

Հայաստան կհասցվեն մասնավորապես 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:

«Նախագահ Սարգսյանի նախաձեռնած և Սերբիայի նախագահի աջակցությամբ կազմակերպված՝ Հայաստանին ցուցաբերվող սերբական օգնության ընդհանուր արժեքը կկազմի մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար»,-ընդգծում են նախագահականից:

Նշենք՝ Հայաստանն այս օրերին նոր կորոնավիրուսի դեմ պայքարում տարբեր երկրներից ոչ միայն բժշկական պարագաներ ու սարքավորումներ է ստանում որպես աջակցություն, այլև շատ երկրներ պատրաստակամություն են հայտնել մեր երկիր մասնագետներ գործուղել. Լիտվան՝ այդ երկրի կառավարության որոշմամբ բժիշկների թիմ և փորձագետներ է գործուղելու, նման պատրաստակամության մասին է հայտարարել նաև պաշտոնական Վրաստանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխանցմամբ՝ Ֆրանսիան՝ ևս, Մոսկվայի Պավլովյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանի կոչով մի քանի օրից Հայաստան են ժամանելու մեծ թվով հայազգի և այլազգի ռուսաստանցի մասնագետներ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть