«Ադրբեջան, Շուշի քաղաք». ինչպես է խնդրահարույց հասցեն նշվել արցախաբնակ ՀՀ քաղաքացու մեկուսացման ուղեգրում - RadioVan.fm

Онлайн

«Ադրբեջան, Շուշի քաղաք». ինչպես է խնդրահարույց հասցեն նշվել արցախաբնակ ՀՀ քաղաքացու մեկուսացման ուղեգրում

2020-06-11 17:37 , Общество, 1628

«Ադրբեջան, Շուշի քաղաք». ինչպես է խնդրահարույց հասցեն նշվել արցախաբնակ ՀՀ քաղաքացու մեկուսացման ուղեգրում

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում կառավարությունից պաշտոնական պարզաբանում է պահանջում Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն «Ադրբեջան, Շուշի քաղաք» մեկուսացնելու վերաբերյալ՝ կցելով գրությունը փաստող ուղեգիրը։

«Դավաճանությունը գործողության մեջ

Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։

ՀՀ կառավարությունը պարտավոր է պաշտոնապես պարզաբանել այս դավաճանական գործողությունը և միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Եթե կառավարությունը նշված քայլերը չկատարի, ապա կստանձնի դավաճանության պատասխանատվությունը»,-ասված է «Սասնա Ծռեր»-ի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Արձագանքելով բարձրաձայնած խնդրին՝ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» (Info Check) ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ից պարզաբանում են՝ «Ադրբեջան, Շուշի քաղաք» նշումը տեխնիկական խնդիր է` պայմանավորված «Yandex Map»-ի տեղորոշումով:

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» փոխանցեց, որ ուղեգիրը հիվանդանոցը չի տրամադրել։ Հայաստան ժամանած ուղևորներին անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխում են մեկուսացման վայրեր՝ ըստ անհրաժեշտության: Ուղեգրումն իրականացվում է հենց օդանավակայանում։

Ուղեգրման համակարգը ներդրվել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի» կողմից ( Armed.am), որի տնօրեն Ավետ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց՝ համակարգը, որով ուղեգրման ժամանակ կատարվում է քարտեզագրումը, օգտվում է «Yandex Map» քարտեզներից, որն էլ համապատասխան կորդինատի ընտրման արդյունքում նշել է խնդրահարույց հասցեն։

Շատերը, Արցախի Հանրապետություն այցելելիս, նկատած կլինեն, որ «Yandex» կամ «Google» համակարգերում իրենց տեղորոշումը (location) նշվում է որպես Ադրբեջան։ Ընկերության ներկայացուցիչը հայտնեց նաև, որ խնդիրը կարգավորելու համար կատարվում են համակարգային փոփոխություններ»,-ասված է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ի տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть