Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ՝ վարակակիրների թիվը հասցնելով 68-ի, որից 43-ը՝ առողջացած: Տվյալները փոխանցում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվությանը: Նշվում է, որ հաստատված նոր դեպքերը Ստեփանակերտից են:
Արցախում այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի, թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1224 նմուշառում:
Ինչպես հայտնել ենք, Արցախում ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։