Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 566-ով՝ հունիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 14 669-ի, բուժվածներինը՝ 240-ով՝ դառնալով 5466, արձանագրվել է մահվան ևս 18 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 245-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդ ևս 5 մարդ էլ մահացել է «այլ հիվանդություններից», նման դեպքերի թիվը 82 է:
Ինչ վերաբերվում է 18 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.
«Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8876 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 75 389 թեստավորում: