Հայաստանում թեստերի միջոցով կորոնավիրուսի տարածման որևէ դեպք չի արձանագրվել. Info Check - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում թեստերի միջոցով կորոնավիրուսի տարածման որևէ դեպք չի արձանագրվել. Info Check

2020-06-10 19:31 , Общество, 1614

Հայաստանում թեստերի միջոցով կորոնավիրուսի տարածման որևէ դեպք չի արձանագրվել. Info Check

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» (Info Check) ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը անդրադառնալով մամուլում և սոցիալական կայքերում շրջանառվող տեղեկությանն այն մասին, թե նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման թեստերը ոչ թե բացահայտում են վիրուսը մարդու օրգանիզմում, այլ հանդիսանում են վիրուսի տարածման աղբյուր՝ պարզաբանում է տարածել, որում ասված է.

«Մեդիամիջոցները չեն նշում ասվածն ապացուցող որևէ փաստ, այլ ներկայացնում են «Chelovek» յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութ, որտեղ Ռուսլան անունով մի մարդ խոսում է վիրուսի՝ միտումնավոր տարածման մասին, նշում, որ այն չի փոխանցվում մարդուց մարդուն։ Վարակումը, ըստ նրա, տեղի է ունենում թեստերի միջոցով։

Որտեղի՞ց է ծագել թեստերի միջոցով վիրուսը տարածելու միֆը

Ինչպես ցանկացած դավադրության տեսություն, այնպես էլ թեստերի միջոցով վիրուսի տարածումն ունի նախապատմություն, որը հիմնված է իրական փաստերի վրա։ Խոսքը Մեծ Բրիտանիայում դեռևս մարտի 30-ին բարձրացված աղմուկի մասին է՝ կապված մեծ թվով «վարակված թեստերի» հետ։

Մեծ Բրիտանիան, փորձելով մեծացնել երկրում թեստերի քանակը, դիմեց մասնավոր ընկերությունների օգնությանը, որոնցից մեկը լյուքսեմբուրգյան «Eurofins»-ն էր։ Մարտի 30-ին բրիտանական «The Telegraph»-ը, սեփական աղբյուրներին հղումով, հայտնել էր, որ COVID-19-ի թեստերի մատակարարամամբ զբաղվող և որակի պատասխանատու «Eurofins» ընկերությունը տեղեկացրել է բրիտանական կառավարությանը իրենց թեստերի բաղադրիչներում առկա կորոնավիրուսի հետքերի մասին։ Հաղորդվել էր նաև, որ թեստերի մատակարարումը այլևս դադարեցված է։ Թե ինչպես էր տեղի ունեցել վարակման բուն պրոցեսը, չէր նշվում։ Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ խոսք էր գնում ոչ թե բոլոր տեսակի թեստային բաղադրիչների վրա առկա վիրուսների, այլ Լյուքսեմբուրգում գործող «Eurofins» դեղագործական ընկերության արտադրության թեստերի մասին։

Հարկ է նշել նաև, որ ՀՀ առղջապահության նախարարությունը երբևէ չի կիրառել «Eurofins» ընկերության թեստերը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» փոխանցեցին, որ քաղաքացիները թեստերի հետազոտման ապարատների հետ որևէ շփում չեն ունենում։ Կատարվում է նմուշառում, որից հետո բոլորովին այլ տարածքում իրականացվում է թեստավորումը։ Հետևաբար բացառվում է վիրուսի՝ այդ ճանապարհով փոխանցումը։ Ինչ վերաբերում փայտիկներին, որոնցով կատարվում է նմուշառում, ապա դրանք գտնվում են ստերիլ տոպրակներում, բացվում են միայն նմուշառում իրականցնելիս, որից հետո մարդկանց աչքի առաջ կոտրվում են և դեն նետվում»։

Лента

Рекомендуем посмотреть