Մեքենայով վազանցի շուրջ վիճաբանության ընթացքում 16-19 տարեկան 4 համագյուղացու դանակահարելու մեջ կասկածվող 21-ամյա արագածավանցին ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանություն։
Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք՝ հունիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նույն օրը, տարբեր ժամերի, «Թալինի» բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել այն մասին, որ ձախ կրծքավանդակի ծակած-կտրած վերք, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքև որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, աջ ծնկան կտրած վերք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արագածավան գյուղի 3 բնակիչներ: Պարզվել էր, որ գյուղում վազանց կատարելու շուրջ վիճաբանել են նույն գյուղի 21-ամյա բնակչի և նրա ընկերների հետ, 21-ամյա բնակիչն իր մոտ եղած սուր-կտրող ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել երիտասարդներին։