Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է․ Թորոսյան - RadioVan.fm

Онлайн

Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է․ Թորոսյան

2020-06-09 17:25 , Общество, 1348

Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է․ Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին:

Նախարարության փոխանցմամբ՝ պատասխանատուները ներկայացրել են ընթացիկ խնդիրները, ինչպես նաև քննարկել են առաջիկա անելիքները:

Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է կենտրոնների ինֆորմացիոն հասանելիությանը, մասնավորապես, որքան ազատ և զբաղված մահճակալ կա:

Թորոսյանի խոսքով՝ հասկանալի է, որ հոսքերը շատ մեծ են և ազատ մահճակալը կարող է շատ շուտ զբաղեցվել, սակայն կարևոր է նաև ինֆորմացիոն հասանելիությունը, որպեսզի դրա պատճառով որևէ մեկի բուժօգնությունը չուշանա։

«Բուժհաստատությունների ղեկավարները փաստել են, որ մահճակալային ծանրաբեռնվածությունը հիմնականում բաժին է ընկնում վերակենդանացման բաժանմունքներին:

Նախարարն ընդգծել է, որ եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը, ապա կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է, հաշվի առնելով նոր ծավալումները: Նա նաև կենտրոնների ղեկավարներին կոչ է արել հետևողական լինել պացիենտների բուժման ընթացքին և հատուկ ուշադրություն դարձնել դուրսրգրումներին»,-ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Նշենք՝ Հայաստանում պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը 13 675 է, բուժվածներինը՝ 4 451, արձանագրվել է մահվան 217 ելք։

Лента

Рекомендуем посмотреть