Ադրբեջանից բռնագաղթածներին բնակարանի գնման վկայագրերի հանձնումը շարունակվում է․ Երևանում հարցը վերջնականապես կլուծվի - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանից բռնագաղթածներին բնակարանի գնման վկայագրերի հանձնումը շարունակվում է․ Երևանում հարցը վերջնականապես կլուծվի

2020-06-09 15:33 , Общество, 1373

Ադրբեջանից բռնագաղթածներին բնակարանի գնման վկայագրերի հանձնումը շարունակվում է․ Երևանում հարցը վերջնականապես կլուծվի

Բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) հերթական խմբաքանակն է հանձնվել Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։

Միգրացիոն ծառայությունից հայտնում են, որ կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացիոն ծառայության աշխատակիցներն անձամբ են հասցնում վկայագրերը բնակավայրեր։

«Պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով՝ մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 27-ին Կառավարությունն ընդունեց ծրագրի երկրորդ

փուլի մասին որոշման նախագիծը, որով 2,1 միլիարդ դրամի շրջանակում ԲԳՎ-ներ կտրամադրվեն նույն թիրախային խմբի ևս 185 ընտանիքների։

Առաջին փուլին զուգահեռ արդեն մեկնարկել է երկրորդ փուլի շահառուների հաշվառման գործընթացը Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում։ Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը»,-մանրամասնում են միգրացիոնից:

Лента

Рекомендуем посмотреть