«Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակի իրականացվել՝ անկախ դպրոցների փակ լինելու հանգամանքից` վստահեցումն ամրագրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի և Հայաստանում պարենի համաշխարհային ծրագրիներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչի ստորագրած համաձայնագրում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ըստ համաձայնագրի՝ ծրագիրը կշարունակվի իրականացվել, սակայն «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով՝ հիմնական դպրոցների շուրջ 29300 աշակերտների համար:
«Պարենի համաշխարհային ծրագիրը կհատկացնի շուրջ 233 մլն դրամ՝ որպես միանվագ աջակցություն՝ համավարակի պայմաններումծրագիրը Երևանում և ՀՀ բոլոր մարզերում արդյունավետ իրականացնելու նպատակով:
Ծրագրի շահառուներ կդառնան 2020 թ.-ի հունիսի դրությամբ ընտանեկան նպաստի համակարգում ներառված ընտանիքների 6-9 տարեկան երեխաները, որոնցից յուրաքանչյուրի համար 40 օրվա համար կհատկացվի 8 հազարական դրամ:
Դրամական կանխիկ փոխանցումները ստանալու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կնույնականացնի շահառուներին՝ ամբողջական ցուցակը փոխանցելով պարենի համաշխարհային ծրագրին և Կայուն դպրոցական սնունդ հիմնադրամին: Փոխանցումը կիրականացվի նույն սկզբունքով, որով կատարվում է ընտանեկան նպաստնի վճարումը»,-մանրամասնում են սոցիալական գերատեսչությունից: