Վանեցյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի և նրա խոսնակի - RadioVan.fm

Онлайн

Վանեցյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի և նրա խոսնակի

2020-06-05 17:53 , Право, 1646

Վանեցյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի և նրա խոսնակի

Նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա խոսնակ Մանե Գևորգյանի դեմ՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, դրանք հեռացնելու, հերքման տեքստը հրապարակելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Տիգրանի Սարգսյանին։

Ամենայն հավանականությամբ, դատական հայցի հիմք է հանդիսացել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի՝ ապրիլի 29-ինկատարած ֆեյսբուքյան գրառումը, որում, հիշեցնենք, ասվում էր, թե «Վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։

Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։

Лента

Рекомендуем посмотреть